Արայիկ Հարությունյանը կարևոր հերքում է տարածել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարևոր տեղեկություն է հայտնել: Նա հերքել է որոշ ԶԼՄ-ների տարածած լուրերն այն մասին, որ այս տարի առանց միասնական քննությունների համալսարան են ընդունվելու։ Նախարարը դա «Գյուլնազ տատի «ժառանգների» նյութեր» է անվանել՝ հորդորելով չկարդալ դրանք։

Հարութունյանի խոսքով՝ դա անպատասխանատու լրագրության գագաթնակետն է, այն էլ լարված համավարակային շրջանում։ Նրա խոսքով՝ այն ինչ մտադիր են անել, անմիջապես հրապարակելու են, ու այդ որոշումները կայացվում են սովորողների լավագույն շահերից ելնելով։

Նա հորդորել է հետևել նախարարության հորդորներին ու չտրվել սադրանքներին, չհավատալ ստերին ու շեղող նյութերին։ Պետք է առաջնորդվել միմիայն պաշտոնական լրահոսով։ Նախարարությունն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կնկարագրի քայլերը՝ առաջ գնալով։

Հարությունյանի խոսքով՝ հեռավար կրթությունն ապահովում է հիմա ուսման անդադարությունը, ինչը և կօգնի լուծել խնդիրները։ Այս պահին քննարկումներն ավարտի փուլում են և ավելի ուշ կհայտարարեն անելիքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: