Արայիկ Հարությունյանը՝ սեռական կրթության մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղեթերային ձևաչափով անդրադարձել է Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ տարածված բուռն քննարկումներին։ Կոնվենցիան, որը ներառում է երեխաների սեռական կրթության հարցը, շատերի համար անընդունելի է։

Նախարարի խոսքով՝ կոնվենցիան մանկապղծության դեմ պայքարի համար է։ Հիսուն դրույթներից քառասունինը չի վերաբերւմ կրթությանը։ Ընդամենը մեկն է վերաբերում կրթությանը։ Շատերը, ծանոթ չլինելով այս կոնվենցիային, ստեր են տարածում՝ նոր դասագրքեր, նոր ծրագրեր և այլն։

Կոնվենցիան կոչ է անում երեխաներին ընդհանուր տեղեկություն տալ երեխաներին՝ պաշտպանվելու համար։
Նախարարը շեշտել է՝ կրթական ծրագիրը համապատասխանացրած կլինի հայ հանրության համար, և ոչ մի կապ չունեն եվրոպական դասագրքերի ու ծրագրերի հետ։

Կրթությունը ծավալվելու է ծնողների անմիջական մասնակցությամբ։ Ինֆորմացիան պետք է երեխայի տարիքին համապատասխան լինի։ Երեխային, օրինակ, պետք է ասել՝ անծանոթների հետ չշփվել, կամ եթե որևէ անծանոթ մոտենում է երեխային, պետք է հայտնել ծնողներին կամ ուսուցչին։

Понравилась статья? Поделиться с друзьями: