Արամ MP3-ն անակնկալ ունի

Տաղանդաշատ հումորիստ, դերասան ու երգիչ Արամ MP3-ն անակնկալ է պատրաստել երկրպագուների համար։ Կորոնավիրրուսյան ախտի համավարակային իրավիճակի ընթացքում Արամը նոր միտք է հղացրել՝ հասցնելով այն կյանքի կոչել։ Նա հետաքրքիր նախագիծ է նկարահանել, որտեղ հեծանիվ է վարում՝ անցնելով մեր երկրի հրաշալի վայրերով։

«Այսուհետ ամեն շաբաթ իմ յութուբյան ալիքով ներկայացնելու եմ նոր, արկածային, հումորա — հեծանվային նախագիծ, որի միջոցով փորձելու եմ բացահայտել Հայաստանի ամենագողտրիկ, ամենազարմանալի և թաքնված գանձերը: Մի խոսքով տանջվելու եմ ԵՍ, վայելելու եք ԴՈՒՔ:Բաժանորդագրվեք իմ ալիքին այս պահից սկսած։ Հետո չասեք, թե չեմ զգուշացրել:

Հա մոռացա ասել, քանի որ լինելու եմ ես և հեծանիվը, հաղորդումը կկոչվի VELO-MP3»,- գրել է նա՝ զետեղելով հաղորդման պրոմո հոլովակը։

Հոլովակում երևում է՝ որքան հրաշալի է ստացվել հաղորդումը, որի թողարկումները, հավանաբար, կտեսնենք հաջորդ շաբաթվանից սկսած։

Понравилась статья? Поделиться с друзьями: