Արամ Ասատրյանի դստեր՝ Զվարթի գեղեցիկ ու հուզիչ կատարումը, տեսանյութ

Արամ Ասատրյանը մեր երգրավեստում ինքնատիպ ձեռագիր և գործունեության բազմաշերտ ու բազմաբովանդակ հետագիծ թողած անհատներից է, ով մինչ այժմ էլ սիրով հիշվում է շատերի կողմից։ Նրա երգերը շարունակում են լսվել, կատարվել, նորովի մատուցվել։

Հայտնի է նաև, որ հայրիկի երաժշտական գիծը սիրով այժմ էլ շարունակում են նրա զավակները՝ լավագույն ավանդները փոխանցելով իրենք էլ իրենց հերթին սեփական զավակներին։ Արամ Ասատրյանի երկու տղաների երաժշտական գործունեությանը շատերն են հասցրել ծանոթանալ։

Ահա քչերը գիտեն, որ ձայնային բավականին լավ տվյալներ ունի նաև Ա․ Ասատրյանի միակ դուստրը՝ Զվարթը։ Նա հանդես է եկել մր գեղեցիկ ու հուզիչ կատարմամբ՝ ներկայացնելով հայրիկի սիրված ու գեղեցիկ երգերից մեկը։

Երգը վերնագրված է «Ետ դարձիր»։ Այն ժամանակին միանգամից սիրվել է Ա․ Ասատրյանի երգարվեստի սիրահարների կողմից։ Երգչի դուստրը երգը յուրովի է ներկայացնում։ Զվարթի կատարումը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: