Հիանալի երգիչ Արամեն նոր լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով կնոջ ծննդյան տարեդարձը։ Նա ջերմ գրկել է կնոջը՝ նշելով նրան գրառման մեջ։ Լուսանկարում Աննան ոճային խաղերով գույնզգույն զգեստ է կրում, մազերը հարդարված են ալիքաձև, թեթև շպարով ու ընդգծող շրթներկով։ Աչքերն ընդգծված չեն վառ դիմահարդարմամբ։
Սթորիների բաժնում էլ Արամեն հրապարակել է վարդագույն վարդերով հսկա ծաղկեփնջի տեսանյութը, որը նրա ավտոմեքենաի հետևի նստարանին է և ուղևորվում է Աննայի մոտ։
Ապա ցուցադրում է տոնական սեղանը՝ ուտեստներով լի։
Աննան էլ հրապարակել է վարդերը ձեռքը հայելային սելֆի՝ շնորհակալություն հայտնելով իր սիրուն։
Մեկնաբանություններում Արամեի շնորհավորանքին միացել են նաև այլ հայտնիներ՝ ջերմագին շնորհավորելով գեղեցկուհու ծննդյան օրը։
Աննան իր սթորիներում տեղադրել է բոլոր-բոլոր շնորհավորանքները՝ շնորհակալություն հայտնելով սիրելիներին։
Կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակում Աննան ճոխ ծննդյան օրը փոխարինել է ընտանեկան խնջույքով՝ քաղցր սեղանի շուրջ։