Արամեն անչափ գեղեցիկ ու հուզիչ երգ է ներկայացրել․ «Իմ անուշ աղջիկ»

Արամեն նոր գործ է ներկայացրել։ Այս աշխատանքը նախորդներից տարբերվում է թեմատիկ առումով։ Երգը դուստրերի մասին է։ Այն վերնագրված է «Իմ անուշ աղջիկ»։

Երգում արտահայտվում են հայրական սերն ու ջերմ վերաբերմունքը դուստրերի հանդեպ։ Երգում հոր կերպարով հանդես է գալիս Արամեն։ Նա երգի միջոցով պատմում է մոր այն զգացողությունները, որը նա ունենում է, երբ իր փոքրիկ աղջկան մեծացնում ու ամուսնացնում է։

Երգի երաժտության հեղինակն Օֆելյա Մկրտչյանն է։ Խոսքերը գրել է Դիանա Մարդանյանը։ Երգը շատ հուզիչ է, ունկնդրելիս անհնար է անտարբեր մնալը։ Երգին զուգահեռ մատուցվող տեսահոլովակի հեղինակը Սյոմա Կոդաբաշյանն է։

Տեսահոլովակն ըդնգրկում է երկու ժամանակային գոտիներ՝ ներկա և անցյալ։ Հայրը մեծացրել ու ամուսնացնում է իր դստերը՝ մտով այդպես էլ չկարողանալով բաց թողնել նրա ձեռքը։

Արամեի շատ հուզառատ ու զգացմունքային երգը կարող եք ունկդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: