Արամեի և Աննա Թովմասյանի ընտանիքում տոն է

Այսօր մեծ տոն է անկրնկնելի Արամեի և Աննա Թովմասյանի ընտանիքում՝ նրանց միության յոթ տարին է։ Հրաշալի զույգը միասնական լուսանկար է զետեղել համացանցում, որն արտացոլում է այն բոլոր ջերմագույն զգացմունքները, որ նրանք տածում են միմյանց հանդեպ։ Հրաշք կադրերին կից Աննան գրել է․ «Շնորհավորում եմ մեզ, իմ սե՛ր», իսկ Արամեն՝ «Յոթ տարի միասին»։

Երկուսն էլ միմյանց գրկած կադրերի տակ շնորհավորել են միությունը։ Աննան անչափ ոճային լուք է ստեղծել։ Նա կանաչ — սպիտակ տերևներով զգեստ է կրում, որն ընդգծում է մարմնի սլացիկ գծերը։ Նա անչափ գեղեցիկ է դիմահարդարվել՝ թեթև ու շատ նուրբ, իսկ վարսերը թեթև լոքոններով հարդարել։

Արամեն ոճային կերպարով է։ Նա մուգ կարմիր տաբատը համադրել է զոլավոր կապույտ — սպիտակ շապիկի հետ, որի վրա գեղեցիկ շնաձուկ է պատկերված։

Հավերժ սեր ենք մաղթում հրաշք զույգին։

Понравилась статья? Поделиться с друзьями: