«Ատում եմ մարմինս․․․»․ Գոհար Ավետիսյան

Գեղեցկուհի դիմահարդար Գոհար Ավետիսյանը վերջերս է մայրացել։ Հիմա աստղը դժվարությամբ է կարողանում հոգեբանական ճնշմանը դիմանալ։ Խնդիրներն ազդել են նրա ինքնագնահատականի վրա։ Հայուհին իր էջում կադր է զետեղել, որտեղ կրում է կիպ բարձր գոտիով ջնսե տաբատ և կարճ շապիկ։ Ավետիսյանն իր բոլոր թերություններն է ի ցույց դրել՝ հայտնելով՝ դա իր տրամադրության վրա է ազդում, քանզի նա իրեն այլևս չի սիրում։

«Հետծննդաբերական տրամադրության փոփոխությունն ամենածանրն է ինձ համար։ Ես հիմա իմ ամենափոքր քաշում եմ, որ ունեցել եմ վերջին վեց — յոթ տարիների ընթացքում։ Բայց, միևնույնն է, ատում եմ մարմինս։

Հոգնել եմ ցույց տալ միայն գեղեցիկ պատկերը և միայն դիմացից։ Տեսեք՝ որքան յուղոտ եմ կողքից, երբ թույլ եմ թողնում ինձ։ Ուղղակի ուզում եմ լացել»,- խոստովանել է Ավետիսյանը։

Հարազատներն աջակցում են Գոհարին՝ նրա տրամադրությունը բարձրացնելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: