Հաղորդավար, երգիչ ու կոմպոզիտոր Ավետ Բարսեղյանը հուզիչ կերպով շնորհավորել է մորը՝ ծննդյան օրվա առթիվ։
Նա ինստագրամյան իիր էջում հրապարակել է մայրիկի հետ արձակուրդային լուսանկար ու անչափ հուզիչ գրառում կատարել։ Իրապես, առանց արցունքների անհնար է կարդալ։
Ավետը, բանաստեղծին վայել խորաթափանց տողերով բնութագրել է ինքն իրեն՝ անվանելով մայրիկի գործած հավատ ու կարկատած հույս, մոր վառարանում թրծված կավ, որը պատվել է էմալով՝ որ արցունքներով։ Նա իրեն հազիվ հայթայթած մթերքով պատրաստված ճաշ է անվանել՝ ավելացնելով՝ իրեն ուտել չի լինի, քանզի ձեռքերը կեղտոտ են, աղ ու հաց էլ չկա։
Բայց նա շատ ամուր է, թեև ճաքում է, չի թափվում։ Նա իրեն մոր սեր ու աղողք է անվանել՝ խոստանալով այնպես ապրել կյանքը՝ հասնելու ոչ թե տերերի, այլ իրապես Տիրոջ ականջին։ Ո քանի դեռ շնչում է՝ շնորհակալ է՝ նման մայր ունենալու համար։