Ավետ Բարսեղյանի անչափ հուզիչ սիրո աղոթքը․ բաց չթողնեք

Հաղորդավար, բանաստեղծ ու գրող Ավետ Բարսեղյանն անչափ հուզիչ ասմունք է ներկայացրել՝ «Հետքը»։ Սիրո աղոթքը պարզության ու հույսի հսկայական արտացոլում է։ Ավետը սիրո աննման խոստովանություն է անում իր բանաստեղծությամբ ու այդ հրաշքը նվիրում բոլորին։ Անչափ հուզիչ է, իրապես։

Ավետն այն զետեղել է ինստագրամյան իր էջում՝ հետաքրքիր հոլովակ պատրաստելով։ Նրա աննման ձայնի քաղցր մեղեդիների ներքո տեսնում ենք տիեզերքի ու մոլորակների շարքը․ աննման է ստացվել, իրապես։ Շատ զմայլիչ է լսել Ավետին ու տեսնել այդ խորհրդավոր ու գեղեցիկ պատկերները։

Ավետի տաղանդն անսպառ է ու այս բանաստեղծությունը հերթական ապացույցն է իր տաղանդաշատ տեսակի։

Սրտի պոռթկումով գրված ու արտասանվող նրա ամեն մի հնչյունը հերթական անգամ ապացուցում են Ավետի անսպառ տաղանդը ու մեծագույն սերն իր գործի ու բանաստեղծական արվեստի նկատմամբ, ինչն իրապես հազվադեպ է հանդիպում ժամանակակից իրականության մեջ։

View this post on Instagram

«Հետքը» Քո աղոթքը հոգուդ հետքն է Երկնքի անտես հողում։ Աղոթիր։Որ վերջանանք,քեզ կգտնեմ կապույտ տեղում։ Քո ներելը սրտիդ հետքն է Արեւի եռման ծովում։ Ինձ ներիր։Որ ավարտվենք,ես կձուլվեմ քեզ Արեւում։ Քո սիրելը հենց քո հետքն է երգաշատ Տիեզերքում։ Ինձ սիրիր։Որ դադարենք,մենք ծնվելու ենք իմ երգում։ Քանի դու կաս ու աղոթում ես,ինձ ներելով՝սիրում ես դեռ, այնքան հստակ հետքեր թողնում ես… Ես գտնելու եմ քեզ,իմ Սեր։

A post shared by Avet Barseghyan (@avetbarseghyan) on

 

Понравилась статья? Поделиться с друзьями: