Ավետ Բարսեղյանը նոր բանաստեղծություն է ներկայացրել, որը պետք է կարդան բոլորը

Հայտնի հաղորդավար ու բանաստեղծ Ավետ Բարսեղյանը հերթական անգամ ուրախացրել է հետևորդներին իր նոր բանաստեղծությամբ։ Այն կոչվում է «Տասը նոր պատվիրաններ» և արտահայտում է ժամանակակից աշխարհում ապրելու որոշակի կանոններ։

Այն խորիմաստ է իրապես, արտահայտում է կյանքի ու մահվան խոհեր, ապրելու, ընկերների, սիրո ու շրջապատի հետ վարվելու կանոնները, որոնք նորօրյա իրականության մի մասնիկն են դարձել։

Ավետը, որը գրեթե բոլոր երգիչների երգերի խոսքերն է հեղինակում, բազմիցս նշել է՝ ցանկանում է իրեն որպես բանաստեղծ ճանաչեն։ Նրա երազանքներից է ժողովածուներ ունենալը և աշխարհին որպես բանաստեղծ հայտնի լինելը, քանզի նա կյանքը հենց իր գրած բանաստեղծությունների մեջ է տեսնում։

Իրապես, նա տաղանդավոր է անչափ, քանզի միանգամից զգացվում է երգի խորն իմաստը, եթե այն Ավետն է հեղինակել։ Նա գիտի ում համար ինչ բառեր գտնել, իսկ նման փոքրիկ բանաստեղծություններով ուրախացնում է հետևորդներին։

View this post on Instagram

«Տասը նոր պատվիրան» 1 Մի վառեք մահվան աստիճանները։ 2 Մի փորձեք դառնալ կյանքին գերի։ 3 Մի սպառեք սրտով ասված «Ջան»ները։ 4 Մի տարվեք Չընկերներով թերի։ 5 Մի կերեք սոված հոգու ընթրիքը,որ հետո նա երեսով չտա։ 6 Մի ատեք հանկարծ ծնված կարիքը։ 7 Սեր տեսնելիս՝չգոռաք .-Գտաաա։ 8 Մի այրեք հիշողության ածուխը։ 9 Մի տանջեք չտեսնված ներկան։ 10 Մի մարեք ուրիշ երազի ծուխը.Մի գուցե այնտեղ հենց դուք էլ կաք…

A post shared by Avet Barseghyan (@avetbarseghyan) on

Понравилась статья? Поделиться с друзьями: