Ավելացել է հաստատված դեպքերի թիվը, կա մահվան դեպք․ թարմացում

Առողջապահության նախարարությունը թարմացրել է կորոնավիրուսյան ախտի վերաբերյալ տվյալները՝ այսօրվա դրությամբ։ Հաստատվել է 26 նոր դեպք՝ թիվը հասցնելով 1039-ի։ Ցավոք, մեկ մարդ մահացել է։ 67-ամյա կնոջ մոտ երկկողմանի թոքաբորբ է եղել, նաև քրոնիկ հիվանդություն՝ շաքարախտ։ Սա մահվան 14-րդ դեպքն է․․․

 Ընդհանուր առմամբ 7631 թեստ է կատարվել, հիմա բուժվում է 814 հիվանդ, առողջացել է 211 մարդ։

Հուսանք՝ դեպքերը մոտ ապագայում կնվազեն։ Դրա համար անհրաժեշտ է հետևել անվտանգության կանոններին՝ պահպանելով պարետատան հորդորները։ Ամենից կարևորը, իհարկե, ինքնամեկուսացումն է, որը, անշուշտ, միակ լուծումն է՝ վարակը չտարածելու համար։ Պետք է տանը մնալ՝ գիտակցելով՝ այդ կերպ կյանքեր են փրկվում, իրական մարդկանց կյանքեր։

Պետք չէ մոռանալ, կորոնավիրուսյան ախտը հատկապես վտանգավոր է քրոնիկ հիվանդություններ ունեցողների ու տարեցների համար, իսկ նրանց մենք բոլորս պետք է պաշտպանենք հնարավոր վարակումից․ դա բոլորիս քաղաքացիական պարտքն է, չէ որ բոլորս սոցիումի անդամ ենք հանդիսանում;

Понравилась статья? Поделиться с друзьями: