Աստղիկ Սաֆարյանը ցնցող լուսանկարներ է հրապարակել՝ Իսպանիայից

Անկրկնելի երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որը բնակվում է Իսպանիայում, ցնցող լուսանկարներ է զետեղել իր էջում։ Նա, պարզապես, ֆանտաստիկ տեսք ունի՝ իր ընտրած լուքով։

Հրաշագեղ երգչուհին բաց կոռալ գույնի չքնաղ զգեստ է կրում։ Այն կիպ է ողջ մարմնով, իսկ թևքերի հատվածը ծավալուն է։ Նման սիլուետն ընդգծում է Աստղիկի սլացիկ կազմվածքը։

Սաֆարյանը լուքն ամբողջացրել է մուգ կապույտ բոկոտիկներով՝ բարձրակրունկ և անչափ ոճային։ Հրաշք գեղեցկուհին որպես աքսեսուար ընտրել է խաչի տեսքով խոշոր ականջօղեր և նույնաոճ խոշոր մատանի։

Հրաշալի ֆոնին արված կադրերն անհնար է պատկերացնել առանց արևային ակնոցների, որոնք քառակուսի տեսք ունեն։

Աստղիկը նման արևային եղանակի համար տաք արևային ոճի դիմահարդարում է ընտրել, իսկ վարսերն ալիքաձև հարդարել և բաց թողել ուսերին։

Աստղիկի կերպարն այնքան պայծառ ու արևային է, որ անհնար է չվայելել այն՝ պատկերացնելով իսպանական ծովափի անկրկնելի տեսարանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: