Աստղաբանը՝ կորոնավիրուսի, «Վստրեչի Ապերի» և հանրաքվեի մասին (տեսանութ)

Աստղաբան Լյուսյա Հակոբյանը կրկին անդրադարձել է իրավիճակային զարգացումներին: Ներկայիս խուճապային մթնոլորտը աստղաբանը բացատրում է առավել շատ մարդկային գործոնի՝ լրատվամիջոցների ակտիվ միջամտությամբ: Նրանց շնորհիվ ու պատճառով տեղեկատվությունը հանրությանը մատուցվում է ուռճացված: Իսկ խուճապային թակարդից խուսափելու միակ ելքը ցանկացած իրողությանը սթափ ու վերլուծաբար մոտենալն է:

Աստղաբանը նշում է, որ ինքը քաղաքական գործիչ չլինելով հանդերձ երբեմն քաղաքական իրադարձություններ է կանխորոշում՝ ելնելով մոլորակների դասավորություններից արված վերլուծություններից: Նա կանխորոշում է, որ պետական համակարգում դեռ շատ են լինելու պաշտոնից, աշխատանքից դուրս եկող մարդիկ:

Նա նշում է, որ նմանօրինակ զարգացումներն ամենևին էլ սարսափելի չեն. աշխարհում շատ ավելի վատ բաներ էլ են կատարվում: Լյուսյա Հակոբյանը փաստում է, որ ոչ մի քաղաքական գործիչ Ն. Փաշինյանի նման դժվարությունների միջով չի անցել, ոչ մեկը նման վտանգավոր ճանապարհ չի անցել: Միևնույն ժամանակ աստղաբանը շտապում է հիշեցնել, որ ինքը Փաշինյանների ընտանիքի հետ ոչ մի բարեկամական կապ չունի, իրեն հուշում են տիեզերական մարմինների դասավորությունները:

Понравилась статья? Поделиться с друзьями: