Դավիթ Գալստյանը Մասիսի բժշկական կենտրոնի Շտապօգնության բժիշկն է, ով արդեն տևական ժամանակ է տուն չի գնում, քանզի շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված անձանց հետ:
Նա իր գործընկերների հետ մարտի 18-ից սկսած որոշել են տուն չգնալ, քանզի տանեցիներին վարակելու վտանգ ևս եղել է:
Դավիթը հուզմունքով ու կարոտով նշում է, որ մարտի տասնութին լույս աշխարհ է եկել իր առաջնեկը, սակայն հասկանալի պատճառներով նա դեռևս չի կարողացել տեսնել երեխային, գրկել նրան:
Մարտի 20-ին Դավիթը ինքնազգացողության վատացում է ունեցել, ինչի պատճառով նրան թեստավորել են, իսկ պատասխանը հաստատել է վիրուսի առկայության փաստը: Նրան նախ Նորքի ինֆեկցիոն, ապա Օրթոպեդիկ հիվանդանոց, որտեղ հանդիպել է այն հիվանդներին, որոնց անձամբ է տեղափոխել:
Բժիշկն ասում է, որ իրեն շատ վատ չի զգացել, ինքնազգացողության վատացումն ընդամենը մեկ օր է տևել: Հիմա նա մեկուսացման մեջ է, իսկ նրա գործընկերները շարունակել և շարունակում են աշխատել քսանչորժամյա ռեժիմով: