Առաջին լուսանկարները՝ Արուսիկ Տիգրանյանի հարսանիքից

Այսօր հրաշալի հաղորդավարուհի ու դերասանուհի Արուսիկ Տիգրանյանի հարսանիքն է։ Նա հավերժ սիրո երդում է տվել ընտրյալին՝ Հարութ Աբրահամյանին։ Հրաշալի զույգն այսօր աստղաշատ հարսանեկան արարողություն էր կազմակերպել՝ բացօթյա ու անչափ գեղեցիկ։

Հրաշալի լրագրողուհին այսօր նույնպես զերծ չմնաց սոցցանցերից։

Նա սթորիների բաժնում մի քանի հատված զետեղեց՝ ցույց տալով՝ ինչպես է անցնում ռոմանտիկ օրը։

Նա կատակներով լի սթորիում հետևորդներին ծանոթացրեց ամուսնու հետ։

Նրանք նաև ցուցադրեցին իրենց մատանիները։

Արուսիկի հայտնի ընկերները, որոնք, իհարկե, ներկա էին հարսանիքին, ույնպես սթորիներում ներկայացնում էին տեղի ունեցող իրադարձությունները։

Անչափ հուզիչ էր տեսնել զույգի հարսանեկան պարը, որը զետեղված էր բոլորի սթորիներում։

Իրապես, շատ ռոմանտիկ ու հուզառատ էր ամենը։

Շնորհավորում ենք հրաշալի զույգին և ներկայացնում հարսանեկան արարողության առաջին կադրերը՝ Արուսիկի և հյուրերի սթորիներից։

Երևում է՝ որքան գեղեցիկ ու անմոռանալի օր են անցկացնում նրանք։

Понравилась статья? Поделиться с друзьями: