«Ապերախտաբար քննադատում եմ այդ ոսկի մարդուն, որը․․․»․ Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը հերթական սուր գրառումն է կատարել հանրության հուզող հարցերով։ Նա հեգնել է բոլոր մարդկանց, որոնք Գագիկ Ծառուկյանի բարեգործությունից օգտվածներին ապերախտ են անվանում։

Նարեկի խոսքով՝ քիչ առաջ պարզել է՝ անշորհակալ մարդ է, քանզի օրերից մի օր Դավթաշենից կենտրոն է գնալիս եղել և, խցանումներից խուսափելու նպատակով, որոշել է ավտոմեքենան կանգնեցնել Բարեկամություն մետրոյի կայարանի մոտ և ուղին մետրոյով շարունակել։

Հետդարձին նա տրանսպորտից է օգտվել՝ Օպերայի հարակից տարածքից։ Առաջին ավտոբուսը, որ եկավ, 1800-ականների հնության ավտոբուս էր՝ դեղին գույնի, այն էլ բարեգործական։ Այն այնքան դանդաղ էր ընթանում, որ երբեմն մայթերով քայլող տատիկները վազանցում էին իրենց։ Բարեկամություն հասնելուն պես նա իջել է՝ առանց վճարելու, քանզի բարեգործական էր։

Նարեկը նշում է՝ հենց այդպես է օգտվել Ծառուկյանի մեծահոգի շնորհից, հիմա էլ այդկերպ ապերախտաբար քննադատում է այդ ոսկի մարդուն՝ մի երկու հոգու ***, մի երկու միլիոն գողանալու ու երկու տասնամյակ օրենք խախտելու համար։

Սարգսյանը հեգնել՝ նշելով՝ վստահ է Ծառուկյանն իրեն ներել է, մնում է Աստված ների»։

Понравилась статья? Поделиться с друзьями: