«Աշոտ Փաշինյանն ինձ հետ Ջաբրայիլում է եղել»․ ի՞նչ է պատմում Ա․ Փաշինյանի հետ եղած զինծառայողը

Աշոտ Փաշինյանը, ինչպես հայտնի է, վարչապետի կոչին առաջին արձագանքողներից է եղել, ով միացել է կամավորների շարքերին՝ մեկնելով Արցախ։

Հայ-եզդիական կամավորական ջոկատի կամավորներից Արմեն Հասանյանը պատմել է, թե այն, ինչ տեսել է այդ օրերին։

Արմեն Հասանյանը Աշոտ Փաշինյանի հետ նույն ավտոբուսով է մեկնել Արցախ։ Հետո կամավորներից ջոկատ են կազմել։ Աշոտ Փաշինյանի նշանակել են ջոկատներից մեկի հրամանատար՝ հաշվի առնելով նրա սպայական կոչումը։

Աշոտ Փաշինյանի գլխավորած ջոկատին ուղարկել են Ջաբրայիլ, որտեղ նրանք նաև պետք է հետախուզական աշխատանքներ տանեին, դիտարկումներ անեին։ Հենց այստեղ էլ ջոկատն իր վրա է ընդունել հակառակորդի հшրձակման ալիքը։

 

Ցավոք, Աշոտ Փաշինյանի ջոկատից եղել են նաև զոհեր։ Արմեն Հասանյանը կnրցրել է իր ձեռքը։ Կամավորական Արմեն Հասանյանի համար հատկապես ցավալի է այն, որ իրեն մեղադրում են ծախված լինելու մեջ, մինչդեռ նա պատմում է այն, ինչ տեսել է։

Նա նշում է, որ ոչ մի կապ չունի Աշոտ Փաշինյանի հետ։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: