Ռուս օպերային երգչուհի քառասունութամյա Աննա Նետրեբկոն հայտարարել է՝ վարակվել է քովիդային ախտով։
«Երկու ընտրություն ունեի․ կամ նստել տանն ու վախենալ վարակվել քովիդային ախտով, կամ սկսել աշխատել՝ հիվանդանալու ռիսկով։ Ես ընտրեցի երկրորդը, ինչի համար չեմ փոշմանում։ Արդեն հինգ օր է հիվանդանոցում եմ՝ թոքախտով։ Շուտով կլավանամ։ Միանգամից մեկուսացա, երբ նկատեցի՝ հիվանդանում եմ, թեպետ թեստերը բացասական էին։ Ես ժամանակին եկա հիվանդանոց և ինձ օգնություն են ցուցաբերում։ Ամեն ինչ լավ կլինի»,- գրել է նա։
Բուժումն անց է կացվում մոսկովյան հիվանդանոցներից մեկում։ Երգչուհին ավելացրել է՝ ամուսինը՝ Յուսուֆ Էյվազովը, արդեն ապաքինվել է։ Նրա մոտ հակամարմիններ են հայտնաբերվել, թեպետ նա չի իմացել, որ հիվանդ է։
Հավանաբար, նրա մոտ ախտն առանց ախտանիշների է ընթացել։ Նետրեբկոն նաև ավելացրել է՝ իր տասներկուամյա որդին՝ Տիագոն, չի վարակվել։ Ի դեպ, ամռանն ընտանիքը հանգստացել է Թուրքիայում։