Այս հետաքրքրաշարժ դեպքը տեղի է ունեցել Կոստա Ռիկայում Գուապիլսում: Մի շուն խուճապահար փորձում էր անցնող մեքենաներին ինչ որ բան զգուշացնել:
Սակայն ավտոմեքենաները արհամարում էին : Վերջապես, մեքենաներից մեկը կանգ առավ, և շունն անմիջապես վազեց դեպի վարորդը և սկսեց այնպիսի շարժումներ անել, իբր ուղղություն է ցույց տալիս: Մեքենայի վարորդը գնաց շան հետևից:Այսպիսով նրանք վազեցին և տղամարդը կարողացավ տեսնել, թե ինչ է ուզում կենդանին ցույց տալ իրեն:
Ճանապարհի եզրին ընկած էր մի տղամարդ, որը վատ հագնված էր: Անցորդները պարզապես անցնում էին նրա կողքով և ուշադրություն չէին դարձնում, քանի որ վստահ էին, որ սա սովորական հարբեցող է, որը չէր կարողանում տուն հասնել, իսկույն ըմբռնեց, որ տղամարդը օգնության կարիք ունի: Նա շտապօգնություն է կանչել: Բժիշկները պարզեցին, որ խեղճ մարդը սրտի կաթված ունի: