«Անտանելի ցա վ կա ներսումս․․․»․ Մարիամ Ալեքսանյան

«Վերջին ուսուցիչը» ֆիլմից հայտնի դերասան Արմ Սիմիկյանը ևս մասնակցել է պատե րազմին և վի րա վորվել է։ Այսօր դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն այցելել է ընկերոջը, լուսանկարներ զետեղել՝ հուզառատ մակագրությամբ։ Նա կադրերում հիվանդանոցում է՝ ընկերոջ մահճակալի մոտ՝ նրա ձեռքը բռնած։

«Սիմային շատերդ գիտեք թե՛ որպես դերասան, թե՛ իմ մտերիմ ընկեր: Սիմայի համար բոլորս այդ գիշեր տարօրինակ անհանգիստ էինք: Լույսը բացվեց իմացանք, որ վի րավոր է: Կյանքին այլևս վ տանգ չի սպառնում: Մեր բժիշկներին անսահման շնորհակալ ենք: Հպարտ եմ մեր ՏՂԵՐՔՈՎ:

Բայց անտանելի ցա վ կա ներսումս: Ցա վ, վիշտ, հպարտություն. տարբեր զգացմունքներ են միախառնվել այս օրերին: Տղե՛րք, մեռնեմ Ձեր ջանին, խնդրում եմ՝ պինդ եղեք: Աստված Ձեզ ու ժ տա, դիմացե՛ք, խնդրում եմ,- գրել է Մարիամը։

Մարիամի զետեղված կադրերում Սիմիկյանը հաղթանակի նշանն է ցույց տալիս՝ փաստելով՝ անպայման հաղթելու ենք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!