Անջելինա Ջոլլին կատաղության մեջ է․ ահա թե ինչու

Հոլիվուդյան սրտակեր հիսունվեցամյա դերասան Բրեդ Փիթի և քսանյոթամյա մոդել Նիկոլ Պոտուրալսկիի հարաբերությունների մասին օրերս է հայտնի դարձել։ Իրավիճակին ծանոթ աղբյուրը նշում է՝ ինչպես է Փիթի նախկին կինը՝ Անջելինա Ջոլլին, արձագանքել այն փաստին, որ Բրեդը նոր ընտրյալին տարել է Շաթո Միրավալ կալվածք, որտեղ ժամանակին ամուսնացել է Անջելինայի հետ։

Ջոլլին պարզապես կատաղության մեջ է եղել։ Նա ցնցված է, որ Բրեդն այդքան ցածր է վարվել, թեև կարող էր պատկերացնել Անջելինայի ապրումները։

Հրավիրելով Նիկոլին հենց այն կալվածքը, որտեղ նա հավերժ սիրո երդում էր տվել Անջելինային՝ ամուսնանալով իր հետ, Բրեդը հիանալի հասկանում էր՝ ինչպես կարձագանքի իր նախկին կինն ու բալիկների մայրիկը։

Բայց նրա համար միևնույնն էր, եթե Անջելինան զայրանա այդ առիթով։ Նա գրեթե համոզված էր, որ հենց այդպես էլ կլինի, բայց դա նրան չի խանգարել։

Понравилась статья? Поделиться с друзьями: