Անջելինա Ջոլլիի և Բրեդ Փիթի երեխաները չորս տարի չեն տեսել տատիկին և պապիկին

Հոլիվության աստղային զույգ քառասունհինգամյա Անջելինա Ջոլլիի և հիսունվեցամյա Բրեդ Փիթի բալիկները չորս տարի է, ինչ չեն տեսել Փիթի ծնողներին՝ իրենց տատիկին՝ Ջեյնին և պապիկին՝ Ուիլյամին։ Իրավիճակին ծանոթ անձի խոսքով՝ վերջին անգամ նրանք տեսնվել են 2016-ին, երբ Փիթն ու Ջոլլին հայտարարեցին ամուսնալուծության մասին՝ տասներկու տարվա համատեղ կյանքից հետո։

Մինչ բաժանությունը, աստղային ծնողների բալիկները պարբերաբար այցելում էին տատիկին և պապիկին, սակայն այդ այցերը դադարեցվել էլ՝ ընտանեկան տարաձայնությունների պատճառով՝ կապված Էնջիի և Բրեդի ամուսնալուծության հետ։ Հիմնական պատճառը Անջելինայի և Բրեդի մոր միջև լարված հարաբերություններն են եղել․ Ջեյնը երբեք էլ չէր հանանում Անջելինային, իսկ հիմա՝ առավել ևս։

«Նրանց միջև երբեք ընկերական հարաբերություններ չեն եղել, բայց ոչ ոք չգիտեր՝ ամենն այսպիսի ընթացք կստանա»,- նշել է աղբյուրը։

Ի դեպ, երեկ Ջեյն Փիթը տոնում էր ութսունամյակը՝ ծովափին՝ ընկերների և հարազատների շրջապատում։ Ջոլլիի և Բրեդի բալիկները ներկա չէին։

Понравилась статья? Поделиться с друзьями: