Անջելինա Ջոլին արցունքն աչքերին որդուն՝ Մեդոքսին համալսարան է ուղեկցել

44-ամյա Անջելինա Ջոլիի և 55-ամյա Բրեդ Փիթի ավագ որդին տնից հեռու ինքնուրույն կյանք է սկսում։ Հիշեցնենք, որ 18-ամյա Մեդոքսն ընդունվել է Հարավային Կորեայի «Ենսե» համալսարան, կենսաինժեներիայի ֆակուլտետ։ Անցած օրը հոլիվուդյան աստղը որդուն Սեուլ սովորելու է ուղարկել։

Instagram-ում համալսարանից արված ժապավեններ են հայտնվել։ Դրանցում Ջոլին հուզականորեն շփվում է ուսանողների հետ և խոստովանում, որ դժվարությամբ է զսպում արցունքները։ Նա ասել է, որ իր որդին կենսաինժեներիա կսովորի և կբնակվի ուսանողական հանրակացարանում։

«Այսօր ես մեկնում եմ։ Այսօր նրան այստեղ եմ թողնում։ Ամեն ինչ հասկանում եմ և փորձում եմ լաց չլինել»,-ասել է դերասանուհին՝ համապատասխան հարցին պատասխանելով։

Ջոլին գովել է համալսարանը՝ վստահություն հայտնելով, որ առաջին կուրսեցիներին այնտեղ դուր կգա։

Понравилась статья? Поделиться с друзьями: