Անպայման կարդացեք սա, եթե տանը շուն կամ կատու ունեք

Եթե տնային կենսանի ունեք, անպայման ուշադրություն դարձրեք այս փորձագիտական ուսումնասիրությանը՝ կապված աշխարհում տիրող համավարակային իրավիճակի հետ։ Ռուսաստանյան մասնագետները պատմել են՝ ինչպես է կորոնավիրուսյան ախտն ազդում տնային կենդանիների վրա։ Մասնագետների խոսքով՝ հիվանդանալուն հակված են ամենատարածված տնային բնակիչ- գազանիկները՝ շներն ու կատուները։

Մասնագետների խոսքով՝ շներն ախտանիշներ չեն ունենում և թեթև են տանում հիվանդությունը, իսկ կատուները կարող են հազալ, փռշտալ, նրանց մոտ կարող է բարձրանալ ջերմությունը, քթից ու աչքերից արտադրություն ի հայտ գալ։ Առանձին դեպքերում կենդանիների մոտ ախտը կարող է աղիքային ինֆեկցիայի պես արտահայտվել՝ փսխումներով և լուծով։

Փորձագետների խոսքով՝ ԱՀԿ-ն դեռ չունի ապացույցներ, որ կորոնավիրուսյան ցավը կարող է կենդանուց մարդուն փոխանցվել։

Սակայն, միևնույն ժամանակ, Նիդերլանդներում ջրաքիսների բուծման ֆերմայում անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ վարակվելու ռիսկը վարակված կենդանու հետ շփման ընթացքում, ամեն դեպքում, առկա է։

Понравилась статья? Поделиться с друзьями: