Երևանյան քաղաքապետարանն անչափ կարևոր լուր ունի մանկապարտեզի տարիքի բալիկներ ունեցող ծնողների համար, հատկապես, եթե փոքրիկը նոր է գնալու պարտեզ։ Ստեղծվել է հատուկ կայք՝ mankapartez.yerevan.am-ը, որի միջոցով ամենն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով։ Այլևս պետք չէ որևէ թղթաբանական քաշքշուկների մեջ ընկնել, ամեն ինչ մեկ կայքում կլինի։
Բալիկի ծնողները կկարողանան ողջ տեղեկությունները կայքից ստանալ, այնտեղ էլ հերթագրման ցանկերին ու հերթին հետևել, նաև իրենց բալիկներին հերթագրել՝ առանց տնից դուրս գալու։
Սա հիանալի տարբերակ է մայրիկների համար, որոնք մեկից ավելի բալիկ ունեն ու չեն կարողանում հասցնել կարգավորել փաստաթղթային հարցերը․ օնլայն տարբերակն իսկական փրկություն է։
Նշվում է՝ ծրագիրը չի մշակվել կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակի պատճառով, այլ շուտվանից ծրագրված է եղել ու հիմա կյանքի է կոչվում՝ էլ ավելի հարմար դարձնելով բալիկների խնամքի կազմակերպման հարցը։