Անչափ հուզիչ ու միավորող․ ինչպես են բժիշկները միացել ոգեկոչման արարողությանը (տեսանյութ)

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անչափ հուզիչ ու ոգեշնչող տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ Կորոնավիրուսյան համավարակային այս ծանր օրերին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ապրող բուժանձնակազմն ու հիվանդները չէին կարող հայ ազգի համար կենսական նշանակություն ունեցող օրը չմիանալ երեկ ծավալված ոգեկոչման արարողությանը:

Բժիշկները, ճրագները ձեռքներին, հավաքվել են միջանցքներով, իջել հիվանդանոցի բակ ու բակում վեր բարձրացրել ճրագնելը՝ միավորվելով պատուհաններին մոտեցած հիվանդների ճրագներին։

Անչափ հուզիչ է այդ պատկերը՝ միավորման ու համընդհանուր պահանջի։ Հայ ազգի ներկայացուցիչները, անկախ վայրից ու հանգամանքներից, հարգում են հայոց մեծ ցավից անմեղ մահացածների հիշատակը։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսյան ախտով հիվանդների թիվն օրեցօր ավելանում է ու բժիշկներն անմնացորդ նվիրումով պայքարում են նրանց առողջության համար։ Այդ պատճառով էլ այսօր Ծիծեռնակաբերդում բազմամարդ չէ, հուշահամալիրը փակ է մարդկանց համար, այնտեղ են միայն պաշտոնական պատվիրակությունները՝ բոլորիս անունից հարգելու հիշատակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: