Անգլիական Բեդֆորդշիր կոմսության Լութոն քաղաքի բուժքույրը երեխա է ունենալուց հետո մահացել է կորոնավիրուսից, հայտնում է Daily Star-ը։ Ապրիլի 5-ին նրա կորոնավիրուսյան թեստը դրական արդյունք է ցույց տվել 28-ամյա հղի բուժքույր Մերի Ագեյվա Ագայափոնգի մոտ։
Ապրիլի 7-ին նա հոսպիտալացվել է այն հիվանդանոցը, որտեղ աշխատում էր։ Սկզբից նրա վիճակը բարելավվել է, բայց հետո կտրուկ վատացել։ Բժիշկներն ստիպված էին հրատապ կեսարյան հատում անել՝ երեխային փրկելու համար։ Ապրիլի 12-ին Ագիափոնգը մահացել է, նրա նորածին դուստրն իրեն լավ է զգում։
Բեդֆորդշիր հիվանդանոցի գործադիր տնօրեն Դևիդ Քարթերը ցավով նշել է՝ հնարավոր է՝ կեսարյան հատումը վատթարացրել է երիտասարդ բուժքրոջ առողջական վիճակը, սակայն դա երեխային փրկելու միակ տարբերակն էր։
Նա ցավակցությունն է հայտնել մահացածի ընտանիքին, ընկերներին և կոլեգաներին՝ նշելով՝ Մերին հիվանդանոցում հինգ տարի էր աշխատում՝ վայելելով բոլորի սերն ու հարգանքը։