Անչափ հուզիչ․ կինը որոշել է վաղաժամ երեխա ունենալ՝ հանուն մահացող ամուսնու

Անգլիական Բիրմինգեմ քաղաքի բնակչուհին վաղաժամ ծննդաբերության է դիմել՝ հանուն մահացող ամուսնու, գրում է Daily Star-ը։

Կինն ուզում էր՝ հայրը մահից առաջ տեսնի իր բալիկին։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչ և ֆուտբոլի մարզիչ 38-ամյա Ջեյմի Հանթերը երջանիկ էր՝ իմանալով՝ սիրելին՝ Բեքի Ֆլինթը, բալիկի է սպասում։ Բայց անցած տարվա հոկտեմբերին Հանթերը ցավ է զգացել ձախ կողքում և դիմել է բուժօգնության։ Մարտին նրա մոտ երիկամի քաղցկեղ է ախտորոշվել, իսկ ապրիլին նրան հայտնել են՝ նա անբուժելի է։

Այդ պատճառով զույգը որոշել է վաղաժամ ունենալ բալիկին, որը պետք է ծնվեր մայիսի վերջին։ Կինը կմայրանա մայիսի 10-ին, որպեսզի Ջեյմին հասցնի տեսնել որդուն։

Հանթերի լավագույն ընկերը՝ Ֆիլ Թեյլորը, դրամահավաք է սկսել՝ ընտանիքին գումարով օգնելու համար։
«Ջեյմին երբեք չի տեսնի որդու առաջին ծննդյան տարեդարձը, չի սովորեցնի նրան լողալ և հեծանիվ վարել, երբ նա առաջին անգամ դպրոց կգնա»։

Понравилась статья? Поделиться с друзьями: