Անչափ հուզիչ․ Արսեն Եղիազարյանը հետմահու պարգևատրվել է

Անչափ հուզիչ նորություն են հայտնում նախագահականից։ Արման Սարգսյանը մայիսի քսանին հրամանագիր է ստորագրել ապրիլի 20-ին մահացած շախմատային մարզիչ Արսեն Եղիազարյանին հետմահու Երախտագիտության մեդալով պարգևատրելու վերաբերյալ։

Ըստ հրամանագրի՝ Եղիազարյանը պարգևատրվում է շախմատի գործում իր կողմից ներդրած նշանակալի ավանդի համար։

Հիշեցնենք՝ պորտային աշխարհը մեծ կորուստն ունեցավ ապրիլի 20-ին։ Գրոսմայստեր ու մարզիչ Արսեն Եղիազարյանն ընդամենը 49 տարեկան էր։ Նա իրեն լավագույնս է դրսևորել ինչպես միջազգային մրցաշարարերում, այնպես էլ մարզչական աշխատանքում։ Նրա գլխավորած կանանց հավաքականը բազում հաղթանակներ է տոնել ու հսկայական փորձ կուտակել։ 2012-ից հանդիսանալով վաստակավոր մարզիչ՝ նա ջանասիրաբար նորանոր տաղանդներ էր հղկում։

Անչափ մեծ է նրա կորուստը շախմատային աշխարհի համար։ Այս մեծ գնահատականը՝ պարգևի տեսքով, հուսանք՝ կսփոփի ինչ-որ չափով նրա բացակայությունը։ Լոկ գիտակցությունը, որ նրա ավանդը գնահատվել է բարձրագույն մակարդակով, հույս է տալիս, որ ամենն իզուր չէ այս կյանքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: