Անուշիկ Ալավերդյանը ջերմ լուսանկարներ է հրապարակել ամուսնու և ընկերների հետ

Գեղեցկուհի երգչուհի Անուշիկ Ալավերդյանը ջերմ ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։ Օրերս նա ամուսնու՝ երաժիշտ Կարեն Մամիկոնյանի հետ հանդիպել է ընկերների՝ դերասան Վահե Խանամիրյանի և հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանի հետ։

Գեղեցիկ ընտանեկան զույգերը հրաշալի հանգիստ են վայելել։ Անուշիկը լուսանկարներ է զետեղել՝ մակագրությամբ․ «Մենք ենք՝ Մայայի ծնողները)) Միշտ միասին ենք, փոխադարձ հարգանքով ու միշտ սիրահարված))»։

Սիրով լի կադրերում Անուշիկը կրում է կաթնագույն կարճ ու կիպ զգեստ է կրում, որն ընդգծում է մարմնի գեղեցկությունը։

Անուշիկը մազերն ալիքներով է հարդարել և բաց թողել։ Կարենը հավայան ոճի վերնաշապիկ է կրում, որը համադրել է մարմնագույն տաբատով։

Լիլիթ Մուրադյանը հրաշալի կոմբինեզոն է կրում՝ տարբեր քաղաքների պատկերներով։ Նա ուղիղ հարդարված վարսերը նույնպես բաց է թողել։ Նա լուքը համադրել է գեղեցիկ վզնոցով։

Վահե Խանամիրյանն էլ ոճային սպիտակ վերնաշապիկը համադրել է կապույտ ջինսե տաբատի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: