Աննա Սեդոկովան ամուսնացել է երիտասարդ բասկետբոլիստի հետ

Հրաշք երգչուհի անկրկնելի Աննա Սեդոկովան ամուսնացել է քսանութամյա սիրելիի՝ լատվիացի բասկետբոլիստ Յանիս Տիմուի հետ: Տոնական արարողությունը տեղի է ունեցել դեռևս սեպտեմբերի վեցին, բայց Աննան այսօր է ուրախալի լուրը հայտնել երկրպագուներին:

Աստղային զույգը շքեղ արարողություն չի արել այլ համեստ միջոցառում՝ մտերիմ ընկերների մասնակցությամբ: Աննան ճերմակ հարսանեկան զգեստ է կրել՝ լիբանանցի դիզայներ Զուհաիր Մուրադի ստեղծագործության: Այն անչափ գեղեցիկ է՝ պատված բազում հրաշալի ժանյակներով և երկար քողով:

Հիշեցնենք՝ Աննայի և Յանիսի հարաբերությունների մասին հայտնի է դարձել անցած տարվա հոկտեմբերին, երբ երգչուհին պաշտոնապես հաստատել է լուրերը: Զույգի հարաբերություններն սկսվել են այն ժամանակ, երբ Յանիսը պաշտոնապես ամուսնացած էր Սանա անունով կնոջ հետ: Նրանք երկու տարեկան բալիկ ունեն՝ որդի Քրիստիանը: Սանան պնդում է՝ հենց Սեդոկովան է քանդել նրանց հարաբերությունները:

Յանիսի համար սա երկրորդ ամուսնությունն է, իսկ Աննայի համար՝ երրորդ: Աննան երեք բալիկ ունի նախկին ամուսնություններից:

Понравилась статья? Поделиться с друзьями: