Աշխարհի նախկին առաջին ռակետ թենիսիստուհի Աննա Կուռնիկովան և իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը ցուցադրել են մեծացած դստերը։ Աննան իր էջում հրապարակել փոքրիկ Մաշայի նոր լուսանկարը, որում երևում է՝ որքան է նա մեծացել ամառվա ընթացքում։
Կադրում բալիկը ճերմակ զգեստ է կրում՝ թենիսային ոճի, իսկ մազերին երկու պոչիկ է կապված։ «Ուիմբլդոն, ահա և ես»,- կատակով կադրը մակագրել է Կուռնիկովան՝ ակնարկելով՝ նա կարող է իր հետքերով գնալ։
Առաջիններից կադրը մեկնաբանել է Էնրիկեն։ Նա գրել է «Իմ» և մեծ կարմիկ սրտիկ սմայլիկ դրել կողքին։
Հիշեցնենք՝ Մաշան լույս աշխարհ է եկել հունվարի վերջին։ Ծնողները հաստատել են այդ լուրը՝ զետեղելով ծննդատանն արված լուսանկարներ։ Մաշայի ծնվելուց հետո զույգը դարձավ բազմազավակ ընտանիք։ Աննան և Էնրիկեն նաև զույգ բալիկներ ունեն՝ որսի Նիկոլասը և դուստր Լյուսին, որոնք արդեն երկու տարեկան են։