Աննա Թովմասյանը և Արամեն նոր ֆոտոշարք են հրապարակել

Գեղեցկուհի երգչուհի Աննա Թովմասյանը և երգիչ Արամեն նոր ֆոտոշարք ունեն։ Անկասայի նոր հավաքածուի համար նրանք համատեղ լուսանկարվել են։ Սպորտային անչափ գեղեցիկ լուք են ստեղծել երկուսն էլ՝ ընդգծելով գեղեցիկ կազմվածքը և նուրբ դիմագծերը։

Աննան կրում է բեժ հուդի և բորդո սպորտային տաբատ, իսկ Արամեն կիսաթև շապիկ և սպորտային տաբատ՝ երկուսն էլ խակի կանաչ գույնի։ Անչափ գեղեցիկ համադրություն է զույգի համար՝ միաոճ հագուստը՝ տարբեր գույների մեջ։

Աննան գլամուր ոճով հարդարել է մազերը՝ կապելով բարձր պոչ, իսկ ծայրերը գանգուր թողնելով։ Միջին չափի դիմահարդարումն ավելի է ընդգծում նրա գեղեցկությունը, իսկ գլխավոր ակցենտը շրթներկն է, որը գույնով համապատասխանում է տաբատին։

Իրապես անչափ գրավիչ համադրություն է ստացվել։ Նա կերպարն ամբողջացրել է կլոր խոշոր ականջօղերով և ողջ մատը գեղեցկացնող մատանիով։

Հետևորդները շատ են հավանել զույգի լուսանկարները և ոճային փոփոխությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: