Աննա Թովմասյանը շլացուցիչ տեսքով լուսանկարներ է հրապարակել

Անկրկնելի հմայքով լեցուն երգիչ Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, շլացուցիչ լուսանկարներ է հրապարակել։ Նա անկրկնելի գեղցկության շքեղ զգեստ է կրում։ Այն երկար է բարձր բացվածքով։

Պաստելային հրաշալի ոճի է՝ վարդագույն վարդերի պատկերներով։ Գեղեցիկ կարվածքը կրկնակի հմայք է հաղոդրում։ Գեղեցիկ զգեստի ողջ երկայնքով գրավիչ կոճակներ են։ Աննան ուղիղ մազերը հետ է տարել՝ բաց թողնելով սլացիկ մեջքի վրա։

Նա լուքն ամբողջացրել է նուրբ վարդագույն ականջօղերով և զգեստի գույնին համահունչ նուրբ պայուսակով։ Մակագրությունում Թովմասյանը նշել է․ «Ահա և կերպարս՝ ոտքից գլուխ։ Բազմաթիվ խնդրանքներով։ Գնահատե՛ք»։

Գեղեցկուհին ընկերուհու՝ Աննա Հարությունյանի հետ է նաև կադր զետեղել։ Հրաշք խմբագիրը ծաղկավոր զգեստ է կրում, որը գեղեցիկ դեկոլտեով է և ծավալուն թևքերով։ Կերպարն ընդգծում է ալ կարմիր շրթներկը։ Նա մակագրությունում գրել է․ «Լուսանկարում երկու Աննաներ են։ Երազանք պահե՛ք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: