Աննա Դովլաթյանը հարսանեկան ֆոտոշարք է հրապարակել

Հրաշագեղ դերասանուհի Աննա Դովլաթյանը շլացուցիչ հարսանեկան ֆոտոշարք է ներկայացրել ամուսնու՝ հիանալի դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Հղի Աննան հարսանեկան զգեստ է կրում՝ ստեղծելով անչափ նուրբ ու ջերմ կերպար։ Անկրկնելի հայուհին շլացուցիչ տեսք ունի այդ նրբագույն փոռիկավոր զգեստով։

Հրաշալի հանդերձանքը բացում է նրա պարանոցն ու ուսերը՝ էլ ավելի նրբացնելով կերպարը։ Ծավալուն կիսաթափանցիկ հրաշալի փոռիկները անկրկնելի թեթևություն ու նրբություն են պարգևում Աննայի կերպարին։

Լուսանկարներից մեկում նա Դավթի հետ է լուսանկարված, կարծես իրենց հարսանեկան լուսանկարը լինի։ Երկուսն էլ այնքան լավ են զգում դերասանական պահը, որ լիովին ապրում են ընտրած կերպարով։

Պարզապես խոսքեր չկան՝ նկարագրելու այս չքնաղ լուսանկարները, որոնք հիացրել են հետևորդներին։

Շատերը նշում էին՝ շփոթել են կադրերը զույգի հարսանիքի հետ, բայց բոլորը միաբերան հիացմունքի խոսքեր էին հայտնում այս հիանալի ֆոտոշարքի վերաբերյալ, որը, վստահաբար, նաև ձեզ դուր կգա։

Понравилась статья? Поделиться с друзьями: