Անմոռանալի հարսանիք․ Ծաղկաձորում մեկուսացված զույգն ամուսնացել է (տեսանյութ)

Անչափ հուզիչ ամուսնություն է տեղի ունեցել այսօր։ Ծաղկաձորում մեկուսացած զույգը որոշել է ամուսնանալ հենց մեկուսարանում։

Այս հուզառատ պատմությունով կիսվել է սննդի մատակարար Բաքուր Մելքոնյանը, որին այսօր առավոտյան հայտնել էին՝ իր հետ Ծաղկաձոր տորթ և ծաղիկ տանի։ Հարցնելով՝ ինչ առիթ է, նրան ասել են՝ հարսանիք։ Մտածելով՝ կատակոմ են, ամեն դեպքում նա տարել է պատվերն ու պարզվել է՝ իրոք ամուսնություն է տեղի ունեցել հրաշք զույգի՝ Լիլիթ Առաքելյանի և Մայիս Կարապետյանի միջև։

Մելքոնյանի խոսքով՝ նման համեստ ու օրիգինալ պայմաններում միավորված գույգը երբեք չի բաժանվի։
Բազում օգտատերեր շնորհավորել են զույգին՝ երջանկություն ու անմնացորդ սեր մաղթելով նրանց։

Իրապես, անչափ հուզիչ է նման պայմաններում կազմակերպված հարսանիքը, բայց և ողջ կյանքի համար անմոռանալի, չէ որ բարդ պայմաններում դրականը տեսնելով, զույգը կարողացել է միավորվել ու երջանիկ ընտանիք կազմել։

Понравилась статья? Поделиться с друзьями: