Անմահացած հերոսը ԽՍՀՄ տարիներից հայտնի Էլյանորա Վարդանյանի և Մարի Ալեսի  թոռն է․ մանրամասներ

Հազարավոր երիտասարդ կյանքեր ընդհատվեցին, որ հազարավորներն ապրեն․․․ Ապրեն ու պահպանեն պատմությունը, քանզի այն դարավոր է ու արյամբ կերտած ու դարերը ապացուցեցին, որ արյամբ էլ պետք պահպանել։

Հայրենիքի որդիները վայրկյան անգամ չվարանեցին իրենց երիտասարդ ուսերին վերցնել այդ սուրբ պարտականությունը։ Հայրենյաց հպարտ լեռներում  կանգնեցին հայորդիներն ու կենդանի վահան դարձան հանուն հայրենիքի, հանուն հայրենակիցների։

Նրանք նույնքան հպարտ էին, որքան հայրենիքի  լեռները, նույնքան անվախ , որքան հայրենիքի լեռները։ Հայրենիքի պաշտպանության համար ընկավ նաև Մարատ Մանուկյանը։  2001 թ. ծնված Մարատը Պատմական Գիտությունների թեքնածու Համայակ Վարդանյանի ծոռն է։

ԽՍՀՄ ժամանակաշրջանի  հեռուստահաղորդավարուհի Էլյանորա Վարդանյանի թոռն է, երգահան բարերար Մարի Ալեսի  թոռն է։ Մարատը զորակոչվել է 2020-ին: Ծառայությունն անցկացնում էր  Խնձորեսկի զորամասում: Ավագ հետախույզ էր։ Սպորտսմեն էր, պաշտում էր սպորտը։ Մասնակցել է Հադրութի, Արա Լեռ և Ջաբրայիլի թեժ մարտերին:

Երիցս շրջափակման մեջ է ընկել և կյանք ու մահի կռիվ տալով՝ դուրս եկել շրջափակումից։ Սակայն մարտերից մեկի ժամանակ՝ հոկտեմբերի տասներկուսին, ընկել է հերոսաբար՝  հրամանատարական կազմին օգնություն ցուցաբերելիս:

Понравилась статья? Поделиться с друзьями: