Հիանալի առաջարկություն է արվել՝ լեգենդի անունն ընդմիշտ հնչեցնելու համար։ Լեգենդար Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյան, դիմել հայաստանյան կառավարությանը՝ առաջարկելով օդանավակայանն անվանել հոր պատվին։ Սույնն ապացուցող փաստաթուղթը հրապարակել է ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը։
Հանրային խորհուրդը ցանկանում է լսել մարկանց կարծիքներն ու դիտարկումները հարցի շուրջ՝ ակնկալելով, որ դրանք կուղարկվեն իրենց։
Իրապես, սա անչափ կարևոր հարց է, որի քննարկմանը պետք է մասնակցեն բոլորը։ Օդանավակայանի անունը նշվում է աշխարհով մեկ՝ որպես ժամանվան վայր։ Ինչպես օրինակ Փարիզի լավագույն օդանավակայանը կրում է նախկին նախագահ Շառլ Դը Գոլի անունը և միշտ բոլոր չվերթների կողքին այն նշվում է։ Նույնկերպ կնշվի երևանյան չվերթի կողքին Շառլ Ազնավուրի անունը։
Կողմ եք թե ոչ այս նախաձեռնությանը, ինչպես նաև այլ մտքեր հարցի շուրջ կարող եք հղել ՀԽ-ին, որն էլ կքննարկի ու հաշվի կառնի հանրության ցանկությունները։