Անկրկնելի պրեմիերա Իվետա Մուկուչյանի և Արա Մարտիրոսյանի կատարմամբ՝ «Полу я»։

Գեղեցկուհի երգչուհի Իվետա Մուկուչյանը և երգիչ Արա Մարտիրոսյանը ռուսալեզու հիանալի պրեմիերա են ներկայացրել՝ «Полу я»։ Անկրկնելի կատարում է ստացվել, իսկ տեսահոլովակը կարծես փոքրիկ ֆիլմ լինի։ Ռեժիսոր Արեն Բայադյանի մտահղացմամբ նկարահանված փոքրիկ ֆիլմն իրապես հոլիվուդյան երանգ է հաղորդել։

Երաժշտության հեղինակը Սերգեյ Նայդունն է, խոսքերինը՝ Լարիսա Արխիպենկոն, պրոդյուսերը Կարեն և Սևակ փրըդաքշնն է։ Հիանալի թիմ է հավաքվել՝ ստեղծելով անկրկնելի անակնկալ՝ երկրպագուների համար։ Իսկ ոճային հիասքանչ համադրությունն ապահովել է Անահիտ Սիմոնյանը և ինքը՝ Իվետան։

Տեսահոլովակը կարճ ժամանակում բազում դիտումների է արժանացել՝ շնորհիվ գեղեցիկ Իվետայի ու Արայի, սահուն ու դինամիկ սյուժեի, հիշվող ու վառ երգի և իհարկե տեսահոլովակի հոլիվուդյան ոճի նկարահանման առանձնահատկությունը, որը յուրահատուկ է հատկապես հայկական տեսահոլովակների շարքում, ինչն իրապես անկրկնելի ու անմոռանալի է դարձել հենց այս կատարումը։

Վայելեք Իվետայի և Արայի ռուսալեզու կատարումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: