«Անկեղծ ասած՝ երբեք չեմ մտածել, որ․․․»․ Անջելինա Ջոլի

Հոլիվուդյան որոշ հայտնիներ կարանտինյան այս օրերին սոցհարթակներում պահպանում են կապը երկրպագուների հետ, իսկ Անջելինա Ջոլին դա անում է ամերիկյան Time պարբերականի էջերում։ Օսկարակիր գեղեցկուհին յուրահատուկ նամակով դիմել է երեխաների ծնողներին։

«Սիրելի՛ ծնողներ, պատկերացնում եմ՝ որքան բարդ է ձեզ համար ապրել այս տարիները։ Որքան եք ցանկանում առանց կորուստների անցկացնել այս բարդ ժամանակաշրջանը։ Ինքս երբեք ստաբիլ դեռահաս չեմ եղել։

Անկեղծ ասած՝ երբեք չեմ մտածել, որ կկարողանամ ինչ-որ մեկի մայրը լինել։ Հիշում եմ՝ ինչպես որոշեցի ծնող դառնալ։ Ինձ համար բարդ չէր սիրել ինչ-որ ոմնի ու լիովին նվիրվել ինչ-որ բանին, որն իմ կյանքից կարևոր է։

Բարդը գիտակցությունն էր՝ այժմ պետք է պատասխանատու լինեմ ու բոլոր իրավիճակների՝ կապված սննդի, դպրոցի, առողջության, ժամանցի ու բոլոր այլ խնդիրների լուծումը գտնեմ։ Ու միշտ համբերատար մնամ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: