Գեղեցկուհի դերասանուհի Անի Խաչիկյանը վերջին օրերին նոր բարձունք է հաղթահարել՝ բառի բուն իմաստով։ Նա բարձրացել է Հատիսը, որն ունի երկու հազար հինգ հարյուր քսանութ մետր բարձրություն։
Զետեղված լուսանկարներին կից նա գրել է «Սարերի հովին մեռնելուց» և «Սարի աղջիկ»։
Իրապես անսպասելի էր Անիի նման որոշումը, բայց և անչափ հետաքրքիր ու զմայլիչ։
Բարձունքը հաղթահարելիս Անին շատ ոճային տեսքով էր։ Թեպետ ցուրտ էր, նա չէր մոռացել ոճային կերպարը։
Բաց գույնի հուդին նա համադրել է բաց բեժ սպորտային կտորե տաբատի հետ։
Անին տաք բորդո գույնի սպորտային բաճկոն է կրում՝ համադրելով այն տաք բաց գույնի գլխարկի հետ։ Նրա տեսքն իրապես փայլուն է։
Անին անչափ ոգեշնչված է լուսանկարներում, նա շատ ուրախ է ու երջանիկ, որ կարողացել է հաղթահարել այդ փորձությունը և երազանքն իրականացնել՝ բարձրանալով Հատիս լեռան բարձունքը։