Անի Խաչիկյանը «ծաղկել է»․․․ դիտեք լուսանկարները և համոզվեք

Գեղեցկուհի դերասանուհի Անի Խաչիկյանը նոր լուսանկարներ է զետեղել իր էջում՝ ռոմանտիկ մակագրությամբ։ Նրբանազ Անին նշել է՝ որ ծաղկել է՝ կոչ անելով գտնել բալանսն, բնական ու ներդաշնակ լինել։

Երեկ գեղեցկուհին նշել է ծննդյան քսանիննամյակը։ Իր զետեղած լուսանկարներից երևում է ծննդյան օրը բնության գրկում փոքրիկ որդու՝ Տեսլայի հետ է նշել։

Լուսանկարից երևում է՝ ինչպես է Անին հետևում բալիկի՝ կանաչների մեջ հանդարտ խաղին։

Անին իր էջում նաև լուսանկարներ է զետեղել, որտեղ խաղաղ պառկած է երիցուկների դաշտում։

Նա կրում է երկար սպիտակ շապիկ, որն այնքան ներդաշնակ ու գեղեցիկ տեսք է հաղորդում Խաչիկյանին, որ հետևորդները բազում հիացած մեկնաբանությունների են արժանացրել լուսանկարները։

Անչափ բնական, նուրբ ու ամառային լուսանկարներ են ստացվել, որ, անգամ այնտեղ չլինելով, դիտելով դրանք զգում ենք այդ կանաչների ու երիցուկների աննման բույրը՝ արևի ջերմ շողերի ներքո։

Понравилась статья? Поделиться с друзьями: