Անահիտ Սիմոնյանը հիանալի անակնկալ ունի

Դիզայներ և երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր անակնկալ ունի։ Հայտնի երգիչ Հայկոյից բաժանվելուց հետո Անահիտը բուռն աշխատանքային գործունեության մեջ է․ նա մի շարք նախագծեր ունի։ Վերջերս հանդես էր եկել նոր տեսահոլովակով, որը նկարահանված էր Դուբայում։ Այն բուռն արձագանքների է արժանացել երկրպագուների կողմից։ Շատերն ուրախ են տեսնելով՝ Անահիտը հիանալի նախագծերով է հանդես գալիս՝ անչափ ուրախացնելով իր հետևորդներին։

Իսկ ահա հիմա նոր անակնկալ ունի․ գեղեցկության տնային սրահ է բացում՝ i_sirun։ Այդ յուրահատուկ ծառայությունը կլինի հասանելի բոլորին, ովքեր չեն ցանկանում այցելել գեղեցկության կենտրոն։ Մասնագետները կայցելեն տուն՝ հարդարելով հաճախորդի մազերը, եղունգները, դեմքը։

Սիմոնյանի նախաձեռնությունն անչափ դրական է ընդունվել գեղեցկուհիների կողմից․ բոլորն անչափ ուրախ են, որ կկարողանան ավելի հարմար ստանալ գեղեցկության ծառայությունները՝ առանց տնից դուրս գալու։

Դա ընդունված է աշխարհում, սակայն Հայաստանում ինքնուրույն էր արվում, իսկ հիմա կարվի համախմբված։

Понравилась статья? Поделиться с друзьями: