Անահիտ Կիրակոսյանի հուզիչ անակնկալը՝ մեկուսացման մեջ գտնվող հորը (տեսանյութ)

Դերասանուհի, երգչուհի, հաղորդավարուհի, տաղանդավոր Անահիտ Կիրակոսյանի համար այսօր տոն էր․ նրա սիրելի հայրիկի ծննդյան օրն էր։ Կորոնավիրուսյան ախտի կասկածով մեկուսացված 61-ամյա Ալեքսանդր Կարապետյանը միայն պատուհանից է կարողացել տեսնել կնոջը, դուստրերին ու թոռներին։

Նրանց են միացել նաև կամավորները՝ տղամարդու օրը տոնի վերածելու համար։ Կամավորներից Գոռը կիթառով էր եկել։ Անահիտը նվագել ու երգել է հոր համար, Գոռը՝ նվագակցել։ Նրանք փուչիկներ ու շնորհավորական պաստառներ էին պատրաստել և շարել դրանք գետնին՝ պարոն Կիրակոսյանին տեսանելի դարձնելու համար։

Իրենց հետ բերված ծաղիկները նույնպես մնացին գետնին, քանզի հայրիկին փոխանցել դրանք չի թույլատրվում։
Հուզիչ տեսանյութն իր էջում տեղադրել է բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը։

Իրապես, անչափ հուզիչ շնորհավորանք է ստացվել, որը դուր է եկել բոլոր ներկաներին՝ պատուհանից հետևող մնացած մեկուսացվածներին ու անցորդներին։ Վայելեք Անահիտի ու նրա ընտանիքի գեղեցիկ անակնկալի տեսանյութը։

Понравилась статья? Поделиться с друзьями: