Այս տղամարդը 20 տարի չի իմացել թոշակի մասին և հիմա մեծ կարողության տեր է դարձել

Անգլիական Յորքշիր կոմսության բնակիչը դարձել է 140 հազար ֆունտ սթերլինգի տեր, քանզի կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո 20 տարվա ընթացքում չի վերցրել իրեն հասանելիք թոշակը։ Անհայտ մնալ ցանկացած մոտ 80 տարեկան տղամարդը կարծել է՝ իրավունք չունի ստանալ թոշակը, քանի որ շարունակել է աշխատել կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո 20 տարվա ընթացքում։

Տեղական խորհուրդը նրա անունից հայտ է ներկայացրել կենսաթոշակային հիմնադրամ և պարզվել է՝ բրիտանացին հիմա միանվագ պետք է 140 հազար ֆունտ սթերլինգ ստանա, իսկ հետագայում ամեն շաբաթ 185-ական ֆունտ։

«Քաղաքացին դեռևս աշխատում է և մտադիր չէ թոշակի անցնել, բայց նա չգիտեր՝ կարող է վերցնել իր թոշակը և մնալ աշխատավայրում»,- նշել է տեղական խորհրդի անդամ Մայքլ Գրեհեմը։

Իրապես զավեշտալի է այս իրադարձությունը, սակայն, ինչ խոսք, հաճելի է՝ տղամարդը կկարողանա ստանալ իրեն հասանելիք գումարը ու համատեղելով վայելել սիրելի աշխատանքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: