Այս տղամարդը կարողության քառորդ մասը հանգանակել է կորոնավիրուսի դեմ պայքարին

«Թվիթեր»-ի հիմնադիր և գլխավրո տնօրեն Ջեք Դորսին 1 միլիարդ դոլար է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Նա նշել է՝ դա իր կարողության 28%-ն է։

 

43-ամյա գործարարը նշել է՝ երբ աշխարհը հաղթահարի համավարակը, մնացած միջոցները կուղղվեն կրթությանը և առողջապահությանը։ Շեշտը կդրվի աղջիկների վրա։

Հայտնի միլիարդատերը շուտվանից էր զբաղվում բարեգործությամբ, բայց չէր հանրայնացնում դա։ Հիմա նրա հանգանակությունը հանրային բնույթ է կրում, քանզի Դորսին ցանկանում է ճիշտ օրինակ ծառայել և հորդորել հանրությանը՝ հետևել իր օրինակին, հատկապես գործարարներին՝ կորոնավիրուսյան ախտի դեմ պայքարի համար գումար ուղղել։


Ջեքը մտադիր է հիմնադրամը թափանցիկ ղեկավարել՝ ստեղծելով բոլորին հասանելի ֆայլ, որտեղ կարձանագրվեն «Start Small» հիմնադրամի բոլոր ծախսերը։ Այդ տվյալների համաձայն՝ հիմնադրամն արդեն առաջին հանգանակությունն է արել՝ 100 հազար ԱՄՆ դոլար ուղղելով «America’s Food Fund» հիմնադրամին, որը բաղվում է կորոնավիրուսյան ծանր շրջանում մարդկանց առաջին անհրաժեշտության ապրանքների ապահովմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: