Թեմատիկ առումով այս օրերին ամենը ասոցացվում է նորահայտ վիրուսի և կարանտինային սահմանափակումների հետ: Սոցցանցային սմայլների մեջ ավելացել է դիմակով սլայլ, կարանտինի առիթով բոլոր ոլորտները փորձում են թրենդային ու ակտուլա նորամուծություններով հանդես գալ:
Հայտնի է, որ վաղը հայ ժողովուրդը նշելու է Զատկի տոնը: Թրենդային ու ակտուալ կերպով է տեղի ունենում նաև այդ առիթով գունավորված ձվերի ձևավորումը: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր էջում ձվերի նկար է հրապարակել, որտեղ ձվերը բժշկական դիմակներ են կրում:
Նրա հրապարակած նկարը մեծ ակտիվության և բազմատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել: Օգտատերերից մեկը հարցրել է, թե քանի՞ պատգամավոր կա նրանց մեջ, մի մասը գովաբանել է հետաքրքիր ու յուրօրինակ երևակայական լուծումը և այլն:
Ինչևէ, փաստ է, որ այս տարվա Զատկի տոնը տարբեր է լինելու մյուս բոլոր տարիներից, իսկ մարդիկ փորձում են հետաքրքիր լուծումներով աչքի ընկնել: