ՀՀ ժողովրդական արտիստ Միքաել Պողոսյանը, հարցազրույցի ժամանակ խոսելով Հայաստանի այժմյան մթնոլորտի մասին, հայտնել է իր կարծիքը մի շարք գործոնների վերաբերյալ, որ հիմա տիրում է Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտում ընդհանրապես:
Նա խոսում տիրող դժգոհության մասին, իբր նոր կառավարությունը չի թողնում մարդկնաց իրենց բիզնեսները ղեկավարել նույն ձևով կամ ապրել նույն ձևով , ինչ որ առաջ էր: Նա ասում է, որ այժմ այս վիճակից դժգոհ են նրանք, ովքեր տարիներ շարունակ ապօրինաբար հարստացել են, անարգելք ձեռք բերելով ամեն ինչ թալանի և կաշառակերության շնորհիվ, իսկ հասարակ ժողովուրդը այս ամենից դժգոհ չի, այլ ընդհակառակը մեծ հույսեր ունի դեպի վերափոխությունների:
Նա նշում է, որ պետք է պահվի ու պահպանվի այսօրվա ունեցածը և ավելի կատարելագործվի, այլ ոչ թե պահվի միայն երևակայության մակարդակում, իսկ կիրթ հայի տեսակը պետք է դառնա բոլոր ժամանակների չափանիշ: