«Այս պարտությունն ունի անուններ և գլխավոր դերակատարներ». Զարուհի Բաբայան

Հրաշք երգչուհի Զարուհի Բաբայանը հուզառատ անդրադարձ է կատարել․ «Այս պարտությունն ունի անուններ և գլխավոր դերակատարներ, որոնք բեմում խաղում էին իրենց ներկայացումը: Զուգահեռաբար այդ ամենին Մեր ազգն ինքնքնաբուխ ներգրավվել էր մի ուրիշ բեմականացման մեջ, որը չուներ ո՛չ ռեժիսոր, ո՛չ էլ դերաբաշխում: Բոլորս դարձել էինք մեկ հանուն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ: Ես չեմ ընդունում այս իրականությունը որպես մեր ազգի պարտություն, որովհետև երբ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ հանձնում էինք հողին իմ մտերիմ մարդու ՀԵՐՈՍ ՈՐԴՈՒՆ, ես տեսել եմ այդ մոր աչքերը, ով նվիրեց ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ամենաթանկը և պինդ գրկում էր որդու ողջ մնացած զի նակից ընկերներին, որոնք դուրս էին բերել Վահեին կռ վի դաշտից և հենց այդ մայրն ուրախանում էր, երբ տեսնում էր ողջ մնացածներին և լսում էր ընկերների ջերմ խոսքերը կյանքը զոհած որդու մասին:

Ես տեսել եմ իմ երեխային և իր ընկերների նման այն հարյուրավոր երիտասարդներին, որոնք խառնած գիշեր-ցերեկ փորձում էին անել անհնարինը պատե րազմի դաշտում կռվողների համար և անտուն մնացածների համար։ Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր իրենց ունեցածը կամ ամենավերջինը և նույնիսկ թոշակը նվիրաբերում էին՝ չմտածելով վաղվա մասին: Ես տեսել եմ մարդկանց, որոնք իրենց հացը կիսեցին այդ պահին կարիքավորի հետ: Ես տեսել եմ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ հեռու ապրող մի ողջ ժողովրդի, որն ամեն պահն ապրում էր այնպես, ինչպես մենք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Ես տեսել եմ այն երիտասարդներին, ովքեր անգամ մեկ վայրկյան չեն մտածել իրենց կյանքի մասին և պատրաստ են եղել զո հաբերել այն հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ: ՍԱ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ:

Մենք պիտի քայլենք առաջ և պիտի հասկանանք, որ փոքր պետություններն էլ կարող են ապրել արժանապատիվ և կարող են իրենց ուրույն տեղն ունենալ այս փոքրիկ մոլորակի վրա։ Վերջին շրջանում մենք առիթ ունեցանք անընդհատ հիշելու մեր ազգի պարծանքներին և մեզանում դեռ պիտի ծնվեն նրանք, ովքեր ՀԱՅԻ անունը բարձր պիտի պահեն և շարունակեն այդ շքեռթը: Մենք պիտի շարունակենք ապրել և արարել, աշխատել և շենացնել մեր երկիրը՝ ամեն մեկս մեր տեղում: Մենք պիտի կարողանանք նայել մեկս մյուսի աչքերի մեջ և պիտի կարողանանք խոսել, քանզի խոսքնունի բուժիչ և սթափեցնող ու ժ:

Մենք հզոր ԱԶԳ ենք, բայց երբեմն մոռանում ենք այդ մասին: ՍԱ ԻՄ ԻՄԱՑԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ ԵՒ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՄԻ ՕՐ ԿԿԱՆԳՆԵՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ: Հավերժ Փառք Մեր Հերոսներին…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: